15.09.2020|
01:41
Պատմությունը, որ ներկայացնելու ենք, իրական է, ունի գործողությունների ծավալման կոնկրետ վայր՝ Նոր Նորք վարչական շրջան, կոնկրետ ժամանակ՝ այս տարվա սեպտեմբերի 6։ Այդ օրը հիշյալ վարչական շրջանի բակերից մեկում իր ծանոթների հետ է եղել մեր հայտնի մարզիկներից աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ռեկորդակիր, ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ ու նույնքան բարձր կարգավիճակ ունեցող մրցավար Արմեն Ղազարյանը, որտեղից էլ բերման է ենթարկվել Նոր Նորքի ոստիկանության բաժին։